Ասք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան
БЛОГԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Մեր ժողովուրդը թալանչիների մասին ունի կարծրացած պատկերացումներ, իբր նրանք պարտադիր պետք է լինեն մեծ գլխով, որովայնով ու «ջիպով», ինչպես նաև հաստ ոսկյա շղթաներով և տափակ ուղեղով։
Արդարության համար պետք է նշել, որ այս պատկերացումը հենց այնպես չի ձևավորվել մեր հայրենակիցների մոտ․ այդ կարծրատիպային մոտեցումը ունի իր տրամաբանական և պատմական բացատրությունը։
Այնուամենայնիվ, պետք է հստակ հասկանալ, որ պարգևավճարների, «ավելացումների», «հավելավճարների» այն տեղատարափը, որը տեղի է ունեցել կառավարությունում, թալանի դրսևորում է։
Մարդիկ, որոնք նպատակահարմար չեն գտնում թոշակառուների թոշակները բարձրացնել, պետության, այն է՝ ժողովրդի միջոցները բաժանել են իրար մեջ և դրա մասին խոսում են այնպես, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել։
Մենք գործ ունենք թալանչի իշխանության հետ, քանի որ իրենց արածը լիովին տեղավորվում է տիպային թալանի տրամաբանության մեջ։
Հարգելի հայրենակիցներ, մի՛ զարմացեք․ թալանչիները տարբեր կերպարանքներ են ունենում։
Բնության մեջ լինում են նաև լավ կրթություն ստացած, փոքրամարմին, չերևացող ոսկեղենով թալանչիներ, հեծանվորդ թալանչիներ, խելացի թալանչիներ, ինչու ոչ՝ արհեստական բանականություն իմացող թալանչիներ, և այս թվարկումը կարելի է շարունակել անվերջ։



