Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նախագահն ընդունել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնֆերանսի մասնակից պատվիրակությունների ղեկավարներին

ПОЛИТИКА

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին:

 Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

 Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց մասնակցությամբ Երևանում այս օրերին անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային կոնֆերանսի շրջանակներում, շեշտելով որ ոչինչ ժողովուրդներին այնքան չի միավորում, որքան մշակույթը:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային դիվանագիտությանը: Մեր խնդիրն է՝ պահպանել արժեքները, որ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը ողջ աշխարհով մեկ, անշուշտ, նաև՝ պահպանել ու զարգացնել, հնարավորություն տալ Հայաստանի տարածքում ստեղծել նոր արժեքներ՝ անկախ ազգային պատկանելությունից: Շատ ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իհարկե նաև կարևորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը բարդ և դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձրարժեք մշակութային գործեր, մյուս կողմից, ցավոք, ծայրահեղականները ոչնչացնում են համաշխարհային մշակութային հարստության մաս կազմող այդ անփոխարինելի արժեքները, ուստի նաև այդ խնդիրների շուրջ երևանյան քննարկումները, Նախագահի համոզմամբ, չափազանց արդիական ու կարևոր են:

 Սերժ Սարգսյանի խոսքով, «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» միջազգային կոնֆերանսի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի անցկացումը Երևանում համալրում են վերջին շրջանում մեր երկրում կայացած կարևորագույն մի շարք միջազգային համաժողովների և գիտաժողովների, այդ թվում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումի, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ու մի քանի օր առաջ մեկնարկած՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի շարքը:

 Նախագահը մաղթել է հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք և համոզվածություն հայտնել, որ քննարկումների արդյունքում ընդունվելիք փաստաթուղթը կարտացոլի մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու, միջմշակութային երկխոսությունը խթանելու և մշակութային բազմազանությունն ապահովելու՝ բոլոր մասնակիցների ընդհանուր ձգտումը:

 Հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրների մշակույթի ոլորտի քաղաքականության պատասխանատուների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ոլորտի փորձագետների մասնակցությամբ լիագումար նիստի և կլոր սեղանների ձևաչափերով Երևանում անցկացվող քննարկումների ընթացքը, հավաստիացրել, որ հագեցած գործնական ծրագրի հետ միասին, հյուրերի համար նախատեսված է մշակութային ծրագիր, ինչը թույլ կտա նրանց ՝ ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա դարավոր պատմությունն ու հարուստ մշակույթը:

 Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին՝ ջերմ հյուրընկալության և Հայաստանում նման կարևոր միջոցառումներ անցկացնելու հնարավորության և աջակցության համար:

 Նախագահի նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները և ՀՀ Նախագահը դիտել են Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեում լավագույն ազգային տաղավար ճանաչված և «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած ՀՀ տաղավարի մասին պատմող ֆիլմը, որից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տաղավարի համադրող Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին (Շվեյցարիա) պարգևատրել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու, հայ-շվեյցարական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности