Կյանքից հեռացել է հայտնի դերասան Զառա Արամյանը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ կյանքից հեռացել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը։
Զառա Արամյանը հեռուստատեսության աստղն էր։ 1993-1996 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։
1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին, հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ առողջական խնդիրների ի հայտ գալը։ Զառա Արամյանն ուներ դերասանական հարուստ փորձ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։
1996 թվականին «Մեր բակը», ապա 1998 թվականին «Մեր բակը 2» ֆիլմերում։ 2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



