Էջմիածնում վնասել են «Արարատ Այվազյանի» անվան գրադարանի ցուցանակը, ջրաչափի պլաստմասե ծածկը, մուտքի փայտյա դուռը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Հասմիկ Մ․-ն և հայտնել, որ ինքը Վաղարշապատ քաղաքի գրադարանի տնօրենն է ու գրադարանի դուռը փորձել են այրել, կոտրել են ջրաչափը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մեկնել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ 2025թ դեկտեմբեր ամսվա վերջերից մինչ հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցի 8-րդ հասցեում գտնվող «Արարատ Այվազյանի» անվան գրադարանի ցուցանակը, ջրաչափի պլաստմասե ծածկը, վնասել են մուտքի փայտյա դուռը, բացել են ջրաչափի փականը, որի պատճառով վնասվել են խողովակները՝ պատճառելով 150 հազար դրամի վնաս և ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



