Մոսկվայում սառցաբեկորը 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում սառցաբեկորը քիչ էր մնացել սպանի նորածնին. այն 20-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա, հայտնում է Shot Telegram-ալիքը։
Ականատեսի պատմելով՝ ինքը գնալիս է եղել աշխատանքի, երբ տեսել է, թե ինչպես է բարձրությունից սառցաբեկորն ընկնում իր առջևից քայլող մոր և մանկասայլակի վրա։ Սարսափած կինը սկսել է սառույցը հանել սայլակից և տեսել է, որ երեխան չի շարժվում։ Անցորդներն անմիջապես շտապել են օգնության։
Փոքրիկը շուտով սկսել է լաց լինել։ Նրան տարել են դեղատուն, որտեղ զննել են։ Բարեբախտաբար, նա վնասվածքներ չէր ստացել։
Ինչպես նշում է ալիքը, սառցակալման առաջացումը բացառվում է։ Նախնական տվյալներով, շենքի բնակիչներից մեկը որոշել էր մաքրել ձյունն ու սառույցը իր պատուհանի գոգից։
Հետևեք մեզ՝ այստեղ



