Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Արամ Ա Վեհափառի նախագահությամբ տեղի ունեցավ Քրիստոնեական միության աղոթքի շաբաթ․

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Միջին Արեւելքի քրիստոնեայ համայնքները համախմբուեցան` մասնակցելու Քրիստոնէական Միութեան Աղօթքի Շաբթուան պաշտօնական բացումի հանդիսաւոր արարողութեան, Կիրակի, 18 Յունուար 2026-ին։ Արարողութեան նախագահեցին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Ն.Ա.Տ. Պշարա Պըթրոս Ռայի, Ն.Ս.Տ. Իգնատիոս Աֆրամ Բ. եւ Ն.Ա.Տ. Իգնատիոս Եուսէֆ Գ. Եունան պատրիարքները, ինչպէս նաեւ Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Արքեպիսկոպոս Պորճիա: Արարողութեան իրենց մասնակցութիւնը բերին յոյն ուղղափառ, յոյն կաթոլիկ, հայ կաթոլիկ, հայ աւետարանական, լատին, քաղդէական, նեստորական եւ աւետարանական եկեղեցիներու ներկայացուցիչները: Տարեկան այս աւանդութիւնը, որ կը միաւորէ տարբեր եկեղեցիներու զաւակները, անգամ մը եւս շեշտեց խաղաղութեան, սիրոյ եւ միասնականութեան հրամայականը՝ նշանաբան ունենալով Պօղոս առաքեալի եփեսացիներուն ուղղած նամակին հետեւեալ տողը. «Մէկ է մարմինը եւ մէկ՝ Սուրբ Հոգին, ինչպէս մէկ է յոյսը՝ որուն հրաւիրեց ձեզ Աստուած» (4.4)։

Արարողութիւնը պատրաստուած էր հայ եկեղեցւոյ Արեւագալի ժամերգութենէն եւ այլ արարողութիւններէ քաղուած աղօթքներով ու շարականներով: Եկեղեցիներու ներկայացուցիչները հերթաբար ընթերցեցին աղօթքներ եւ բարձրացուցին հաւաքական մաղթանքներ՝ հայցելով Աստուծոյ օրհնութիւնը՝ աշխարհի խաղաղութեան եւ եկեղեցիներու մերձեցման համար։

Արամ Ա. Վեհափառ Հայրապետին բարձր տնօրինումով օրուան խորհրդածութիւնը կատարեց մարոնիթ եկեղեցւոյ բարձրաստիճան հոգեւորականներէն եւ ականաւոր աստուածաբաններէն Փոլ Արքեպիսկոպոս Ռուհանա: Ան իր խորհրդածութեան սկիզբը երախտագիտական ու շնորհակալական խօսք ուղղելով Նորին Սրբութեան՝ ըսաւ. «Այսօր, ողջ Սփիւռքի հայութեան այս կեդրոնին մէջ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարէն ներս, համախմբուած ենք մեր հոգեւոր մասնակցութիւնը բերելու Քրիստոնէական Միութեան Աղօթքի Շաբթուան բացման արարողութեան: Առաջին հերթին, պարտք կը զգամ յանուն ներկաներուս, մեր խոր շնորհակալութիւնը յայտնել Արամ Ա. Կաթողիկոսին՝ միջ-եկեղեցական այս նախաձեռնութեան աջակցելուն եւ զայն հիւրընկալելուն առիթով: Ձերդ Սրբութիւն՝ Արամ Ա. Կաթողիկոս, մեր բարձր գնահատանքը կը յայտնենք միջ-եկեղեցական կեանքին մէջ ձեր մատուցած անզուգական ծառայութեան համար՝ ըլլա՛յ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին, ըլլա՛յ կաթոլիկ եկեղեցւոյ հետ յարաբերութեան ու երկխօսութեան ծիրին մէջ: Այս օրերուն, երբ ձեր հայրապետական օծման ու գահակալութեան 30 ամեակը կը նշուի, աղօթող ենք առ Աստուած, որ ծառայութեամբ բեղուն տարիներ եւ երկար գահակալութիւն պարգեւէ ձեզի»: Ապա, հակիրճ կերպով անդրադարձ կատարեց Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետներուն բերած մեծ ներդրումին՝ թէ՛ ընդհանրական եւ թէ՛ հայ եկեղեցւոյ կեանքէն ներս: Ռուհանա արքեպիսկոպոս իր քարոզին մէջ լայն տեղ տրամադրեց լոյսի գաղափարին՝ զայն բացատրելով աստուածաբանական ու հայրաբանական տեսանկիւններէ. «Ճշմարիտ լոյսը նոյնինքն Քրիստոսն է, որ մեզի համար առաքուեցաւ ու մարդացաւ, որպէսզի Իր լոյսի շողերը արձակէ այս աշխարհին մէջ եւ մեզ համախմբէ Իր սիրոյն մէջ՝ Աստուծոյ միացած ըլլալով: Քրիստոս Իր երկրաւոր առաքելութեան ընթացքին չյայտարարեց միայն ճշմարիտ լոյսը ըլլալը, այլ մեզմէ պահանջեց Իրեն հետեւիլ եւ լոյսի որդիներ դառնալ: Հետեւաբար, Քրիստոսի հետեւելով պիտի կարողանանք իբրեւ լոյսի որդիներ հաղորդուիլ Աստուծոյ կեանքին, ինչպէս նաեւ մէկ ըլլալ աշխարհի վրայ»: Իր խօսքի աւարտին, արքեպիսկոպոսը խօսեցաւ քրիստոնէական համագործակցութեան անհրաժեշտութեան մասին. «Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս հաւաքուած ենք Քրիստոնէական Միութեան Աղօթք բարձրացնելու. ո՛չ թէ մեր եկեղեցիներուն կրած դժուարութեանց ու պառակտումներուն դիմաց ձեռնամած եւ անտարբեր կանգնելու, այլ խորհելու մեզ միացնող հաւատքին ու երկնային արժէքներուն մասին: Այս գաղափարներով ուղղորդուելով կարելի չէ ուղղափառ, կաթոլիկ կամ աւետարանական անուանումներու նեղ պարունակին մէջ մնալ, այլ պէտք է դառնալ Քրիստոսի եկեղեցւոյ հաւատարիմ անդամները»:

Քարոզին յաջորդեց Նիկիոյ Հաւատոյ Հանգանակը, որ բոլոր մասնակցողները միահունչ արտասանեցին: Ապա, Կաթոլիկ Պատրիարքներու եւ Եպիսկոպոսներու Խորհուրդի նախագահ Եուսէֆ Արքեպիսկոպոս Սուէյֆ խօսք առնելով՝ յանուն Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին եւ կաթոլիկ համայնքին շնորհակալութիւն յայտնեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետին՝ այս նախաձեռնութիւնը հիւրընկալելուն համար:

Արարողութեան աւարտին, վեհարանի դահլիճին մէջ ընդունելութիւն մը տրուեցաւ՝ ի պատիւ ներկայ հոգեւոր պետերուն եւ եպիսկոպոսներուն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира