Ереван, 28.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մհեր Ավետիսյանը ներկայացրել է երկրի անվտանգության խնդրի լուծման 5 կարևոր քայլերը

БЛОГ

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայեր,
Ցանկանում եմ հիշեցնել նախկինում ներկայացված հինգ այն քայլերը, որոնք անհրաժեշտ է մեզ նախ և առաջ գիտակցել, որպեսզի կարողանանք առարկայորեն մոտենալ մեր երկրի անվտանգության խնդրի լուծմանը։
Այդ հինգ քայլերը նորից կհրապարակեմ հերթականությամբ և ակնկալում եմ ձեր անկեղծ արձագանքը։

Ազգակիցներ ջան, շատերդ ինձ քննադատում եք կամ ինձանից պահանջում եք, որ խոսելու փոխարեն պետք է գործել Հայաստանը փրկելու և անկախությունը պահպանելու համար։ Այսուհետ քայլ առ քայլ կներկայացնեմ, թե ինչպիսի գործողություններ պետք է անել։ 

Նախ եկեք նշենք, որ քաղաքականության գլխավոր գործիքը խոսքն է, խոսքի միջոցով մենք պետք է ձևավորենք այն գաղափարախոսությունը, որի վրա պետք է կառուցենք մեր պետության անվտանգության համակարգը։ 

1-ին գործնական քայլը, որը մենք որպես ժողովուրդ պարտավորենք անել հետևյալն է․ Ժողովուրդը պետք է գիտակցի և ինքն իր համար ձևակերպի, որ Հայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են։ 

Սա սովորական խոսք չէ, սա այլնտրանք չունեցող առաջին քայլն է Հայոց պետականությունը փրկելու համար։ Հակառակ պարագայում ամեն անգամ մենք սխալ դիագնոզ ենք նշանակելու, սխալ հետևություններ ենք անելու և էլ ավելի լուրջ հարվածներ ենք հասցնելու մեր պետության անվտանգության ճարտարապետությանը։

 

Քայլ 2-րդ`
Հայաստանի Հանրապետության միակ սեփականատերը Հայաստանի քաղաքացին է, և Հայաստանի քաղաքացին պարտավոր է գիտակցել, որ այսօր Հայաստանը պաշտպանելը, Հայաստանի անկախությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել հայ-ռուսական հարաբերությունները։
 
 Հայաստանի քաղաքացին պարտավոր է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանելով՝ նա պաշտպանում է իր պետությունը և պետք է ամեն գնով թույլ չտա, որ ներսից կամ դրսից տարբեր արկածախնդիրներ փորձեն խաթարել հայ-ռուսական հարաբերությունները, թուլացնել Հայաստանի պաշտպանունակությունը կամ քանդել Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը։
 
 Սա կոնկրետ և գործնական երկրորդ քայլն է, որի արդյունքում Հայաստանի անվտանգությունը կապահովվի։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին, նախքան գործնական քայլեր պահանջելը, պետք է ինքը հասկանա, որ ամենակարևոր գործնական քայլը դա է, որ նա գիտակցում է՝ պետք է պաշտպանել հայ-ռուսական հարաբերությունները։

Քայլ 3-րդ`
Մինչ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը զբաղված է Գյումրիի քաղաքապետի հարցերով, Հայաստանի իշխանությունները շարունակում են դեպի Եվրոպա Հայաստանը տանելու իրենց արկածախնդիր գործունեությունը, որի շրջանակներում այսօր Հայաստանի նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից հաստատված «դեպի Եվրոպա գնալու» օրենքը։
 
 Սիրելի հայրենակիցներ, ամենակարևոր գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք գիտակցել. երբ երկիրը գտնվում է մի իրավիճակում, որտեղ անվտանգության համակարգը քանդված է և ռեալ նոր պատերազմի շեմին է կանգնած, ավելին՝ ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաև ռազմական պարտություն, մի կողմ պետք է թողնենք բոլոր քաղաքական հարցերը և զբաղվենք միայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։ Թե ով կլինի Գյումրիի քաղաքապետ, հարկերը կբարձրանա՞ն, թե՞ ոչ, ինչպիսի փոփոխություններ կլինեն երկրի ներսում՝ դրանք բոլորը կարևոր են, բայց երկրորդական խնդիրներ են, երբ երկիրն ունի անվտանգության խնդիր։ Եվ պետք է հստակ գիտակցել, որ անվտանգության խնդիրը չլուծած՝ այլ խնդիրներով զբաղվելը ուղղակի վտանգում է մեր ժողովրդի, մեր երեխաների, մեր ծնողների, մեր պետության ապագան։
 
 Իհարկե, լավ կլիներ, որ այս պարզ, բայց մեր օրերում բարդ թվացող քաղաքական խնդիրը գիտակցեին մեր քաղաքական ուժերը, կուսակցությունները, գործիչները և նրանք առաջնորդվեին հետևյալ սկզբունքով. մի կողմ թողնելով բոլոր խնդիրները՝ զբաղվեին միայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ, ավելին՝ այս օրակարգը պարտադրելով նաև հասարակ ժողովրդին՝ մեր քաղաքացիներին։ Բայց քանի որ մեր քաղաքական, այսպես կոչված, էլիտաները զբաղված են ամեն ինչով, բայց ոչ երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ, մենք՝ որպես ժողովուրդ, ինքներս պետք է գիտակցենք անվտանգության կարևորությունը և մեր քաղաքական դաշտին պարտադրենք, որպեսզի նրանք ամեն ինչ մի կողմ թողնեն ու զբաղվեն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։
 
 Եվ այսպես, 3-րդ ամենակարևորագույն գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք՝ որպես ժողովուրդ, գիտակցել, որ երբ պետությունն ունի անվտանգության խնդիր, երբ պետությունը կանգնած է աղետալի և մեծ պատերազմի առջև, բոլոր հարցերը պետք է դրվեն մի կողմ և զբաղվեն բացառապես երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ։
 
 Եվ ինչու՞ եմ այս գրառումը սկսել «դեպի Եվրոպա» իշխանությունների կողմից վարվող քաղաքականության քննադատությամբ։ Քանզի Հայաստանը Եվրոպա տանելու ճանապարհը տանում է ուղիղ դեպի պատերազմ և Հայոց պետականության կորստի։ Եվ ինչպես նշել եմ իմ առաջին երկու կարևոր գործնական քայլերում, հայ ժողովուրդը, ինքը՝ իր երկրի անվտանգության խնդիրը լուծելու ճանապարհին, պետք է տեր կանգնի հայ-ռուսական հարաբերություններին, քանզի դա իր պետության, երեխաների, ծնողների անվտանգության խնդիրն է։ Եվ թույլ չտա, որ ոչ ներսից, ոչ դրսից, ինչ-որ արկածախնդիրներ՝ փչացնելով հայ-ռուսական հարաբերությունները ու ժողովրդին խաբելով, թե իբր գնում ենք Արևմուտք, գնում ենք Եվրոպա, և լավ կլինի, մեր պետությունը տանեն դեպի կործանման, մեր երեխաներին ու ծնողներին կանգնեցնեն նոր արհավիրքի, նոր արյունալի պատերազմի, նույնիսկ ավելին՝ ուզում եմ հատուկ շեշտել՝ կործանարար պատերազմի առջև։
 Ժամանակն է սթափվելու և գիտակցելու, որ մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է տեր կանգնենք մեր պետականությանը, և դա մեր փոխարեն ոչ ոք չի անելու։
 

Քայլ 4-րդ`
Սիրելի՛ ժողովուրդ, պետք է գիտակցել, որ սեփական պատմության հետ կռվելը, սեփական պատմությունը վերախմբագրել կամ կեղծել չի կարելի։ Դա հաստատ լավ հետևանքների չի հանգեցնի։ Պետք է համերաշխ լինել սեփական պատմության, սեփական անցյալի հետ, հպարտանալ սեփական պատմության փառավոր էջերով և այդ էջերը փոխանցել նոր սերունդներին իսկ պատմության սխալներից պետք է դասեր քաղել։ Երբ դու լավ չես յուրացնում կամ սխալ ես մեկնաբանում սեփական պատմությունդ, անպայման պատժվում ես ապագայում։ Սա շատ կարևոր գործնական քայլ է՝ գիտակցել, որ սեփական պատմությունը խեղաթյուրել ու կեղծել չի կարելի։ Մեր անցյալը պետք է ուսուցիչ լինի մեր ապագայի համար։
 
 Այսօր, ցավոք սրտի, փորձ է արվում մեր պատմությունը վերախմբագրելու, մեր պատմության սխալները ճշմարտություն ներկայացնելու, իսկ պատմության ճիշտ քայլերն ու դրական գործընթացները՝ որպես սխալ ցուցադրելու։ Սա ճիշտ ճանապարհ չէ։
 
 Մարկ Տվենն ասում էր. Կան ժամանակներ, երբ հերոսները դավաճաններ են ընկալվում, դավաճանները՝ հերոսներ։ Եվ այդ ժամանակները, որպես կանոն, ժողովուրդներին տանում են կործանման ու նոր արհավիրքների։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք սեփական պատմությունը ընկալելու այնպիսին, ինչպիսին կա, և երբեք թույլ չտանք՝ ներսից կամ դրսից, որոշ արկածախնդիրների խեղաթյուրել մեր ապրած պատմությունը, մեր նախնիների ժառանգությունը՝ դրանով իսկ մեր ապագա սերունդներին նոր աղետների մատնելով։

Քայլ 5-րդ՝
Առհասարակ, պատերազմ պարտված և նոր պատերազմի շեմին գտնվող երկրում չի կարող լինել ներքաղաքական պայքար, չեն կարող քաղաքական ուժերը պայքարել իշխանության համար կամ իշխանությունը պահելու համար, հասարակությունը չի կարող բաժանվել ընդդիմության և իշխանության և ատել մեկը մյուսին։ Պատերազմի շեմին գտնվող պետությունում բոլորս պետք է մեկ բռունցք լինենք, մեկ խրամատում՝ սեփական պետականությունը պաշտպանելու համար։ Երկրի ներսում խրամատներ չեն կարող լինել։ Եթե մենք սա չգիտակցենք, հակառակորդը, միևնույն է, իր գործողություններով մեզ կստիպի սա գիտակցել, բայց դա արդեն կլինի շատ ուշ։
 
 Մենք պետք է գիտակցենք, որ պետք է մեկ բռունցք դառնանք՝ Հայաստանի Հանրապետության ներսում բոլոր քաղաքական, սոցիալական և այլ տիպի հակասությունները մի կողմ թողնելով, որպեսզի կարողանանք մեր պետականությունը, մեր սիրելի Հայաստանի Հանրապետությունը փրկել։
 
 Մենք պետք է մեկ բռունցք դառնանք գաղափարական իմաստով՝ փորձելով գտնել քաղաքական և աշխարհաքաղաքական լուծումներ մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու և խաղաղություն ունենալու համար։
 
 Այո՛, այսօր մեզ խաղաղություն է պետք։ Խաղաղության հասնելու համար միայն խոսքերը և մեծ-մեծ խոսելը հերիք չէ, պետք է քաղաքագիտական խնդիրներ առաջ քաշել և աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելով՝ հասնել խաղաղության։ Եթե մենք սա չենք անելու, ապա դարձյալ պետք է մեկ բռունցք դառնանք և գիտակցենք, որ արդեն ռազմական առումով պետք է լուծենք մեր խնդիրը, քանզի եթե մենք չենք լուծում մեր երկրի անվտանգության ճարտարապետությունը, թշնամին կհարձակվի, իսկ դա կնշանակի, որ դարձյալ մենք պետք է մեկ բռունցք դառնանք և արդեն զենքը ձեռքերիս պաշտպանենք մեր պետականությունը՝ հասկանալով, որ կարող է նաև չկարողանանք այն պաշտպանել նույնիսկ մեր կյանքերի գնով, որի արդյունքում մեր պետականությունը կկանգնի կորստի եզրին, իսկ մեր երեխաներն ու ծնողները կհայտնվեն նոր բնաջնջման խնդրի առջև։
 
 Գործնական քայլ հինգերորդը հենց սա է՝ գիտակցել, որ մենք չունենք ժամանակ և հնարավորություն երկրի ներսում իրար ուտելու, իրար քննադատելու, իրար ոչնչացնելու՝ հանուն իշխանությունը պահելու կամ հանուն իշխանության գալու։ Մենք պետք է մեկ բռունցք դառնանք և փորձենք՝ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելով, հասնել խաղաղության և այս փուլում փրկել հայոց պետականությունը։
 
 Սիրելի՛ ժողովուրդ, մենք պարտավոր ենք մեկ բռունցք դառնալ, համախմբվել, կանգնել եղբայրական Ռուսաստանի կողքին և փրկել Հայաստանը։ Սա միակ փրկությունն է աշխարհաքաղաքական ռեալ իրականությունում մեր տարածաշրջանում անկախ պետականություն ունենալու։ Հակառակ պարագայում՝ չի կարող լինել խաղաղություն, և մեր պետությանը անընդհատ կսպառնա սուվերենության կորստի վտանգը։ Սա պետք է հստակ գիտակցել։
 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»