Դիտավանի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Դիտավանի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 69-ամյա Մարզպետ Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 34-ամյա Արայիկ Վ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Վ․-ն և «Nissan X-Trail»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 59-ամյա Արարատ Ճ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



