Պատրաստի չիրը վտանգավո՞ր է առողջության համար
ЛАЙФՊատրաստի չիրը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների զարգացմանը: Այս մասին է հայտնում «Natural News»-ը:
Տվյալների համաձայն՝ չիրի պատրաստման ընթացքում, որն ավելի ու ավելի տարածված է դարձել առողջ կենսակերպին ավելի ու ավելի մեծ քանակով մարդկանց հետեւելու արդյունքում, օգտագործվում են քիմիական ու տեսականորեն վտանգավոր մարդու օրգանիզմի համար նյութեր: Օրինակ, չիրը կարող է պատրաստվել ծծմբի դիօքսիդի եւ հիդրոգենացված ճարպերի օգտագործմամբ: Այս նյութերը նպաստում են նրան, որ մրգերի չիրը ավելի լավ տեսք է ստանում ու ավելի երկար կարող է պահպանվել:
«Արտադրողները լռում են այն մասին, որ ծծմբի միացությունները կարող են ասթմայի, ստամոքսի խնդիրների, շնչուղիների հիվանդությունների պատճառ դառնալ, իսկ հիդրոգենացված ճարպերը հանգեցնում են անոթներում խոլեստերինի կուտակմանը», մեջբերում է բժիշկներին «Natural News»-ը:
Գիտնականների խոսքով՝ գործարանային պատրաստման չիրը պետք է փոխարինվի ինքնուրույն պատրաստված մթերքներով: Տնական չիրը շատ ավելի էժան է, իսկ քիմիկատներ չի պարունակում, եւ, հետեւաբար, ավելի օգտակար է:
Տան պայմաններում առանց դժվարությունների կարելի է չորացրած խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, բանան, անանաս, տոմատ ստանալ, ընդգծում են մասնագետները:



