Ереван, 25.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Տնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները

АНАЛИТИКА

 Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառումը ներառում էր ոչ միայն ծրագրի ներկայացում, այլև պանելային քննարկում և հարցուպատասխանի փուլ՝ տնտեսագետների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացված նախաձեռնությունները միտված էին Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի հիմնական պատճառների վերացմանը։
Շնորհանդեսից մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ և հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Քաղաքական նորաստեղծ ուժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի հստակ օրակարգ և Հայաստանի զարգացման իր տեսլականը։

 Միջոցառումից հետո տեղի ունեցավ նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։


 Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի փետրվարի 12-ին։ Նրա խոսքով՝ այդ անձի համար երկրի ղեկավարումը լինելու է ոչ թե արտոնություն, այլ պարտականություն։ Նա ընդգծեց, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ աղքատության մակարդակը նվազի առնվազն մինչև 10 տոկոս, մինչդեռ ներկայում երկիրը տարեկան ավելացնում է մոտ մեկ ամբողջ երեք միլիարդ դոլարի պետական պարտք, իսկ պարգևավճարների ֆոնդը հասնում է տասնվեց միլիարդ դրամի։


 Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Կարապետյանը նշեց, որ այն Հայաստանի համար պարունակում է թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր։ Նրա խոսքով՝ հնարավորությունները կապված են այն հանգամանքի հետ, որ նախագծի շրջանակում ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես երաշխավոր, ինչպես նաև որպես վկա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրում։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը պետք է հիմնված լինի առնվազն երկու երաշխավորների առկայության վրա, քանի որ մեկ երաշխավոր ունեցող երկրները մշտապես խոցելի են դառնում։


 Նախընտրական հնարավոր դաշինքների թեմայով Նարեկ Կարապետյանը նշեց, որ քննարկումներ են ընթանում երիտասարդ ուժերի հետ, իսկ վերջնական որոշումը կկայացվի նախընտրական գործընթացների եզրափակիչ փուլում։ Նա ընդդիմադիր դաշտին կոչ արեց առաջնորդվել պետականամետ մոտեցմամբ՝ ընդգծելով, որ այն ուժերը, որոնք չեն կարողանում հաղթահարել անցողիկ շեմը, չպետք է մասնակցեն գործընթացին՝ ձայների փոշիացում թույլ չտալու համար։ Նրա համոզմամբ՝ իշխանափոխությունը ընտրական ճանապարհով տեղի է ունենալու չնչին տոկոսների տարբերությամբ, և ընդդիմության կորցրած երեքից չորս տոկոսը կարող է դառնալ վճռորոշ գործոն գործող իշխանության վերարտադրության համար։


 Կարապետյանը նշեց, որ հաղթանակի համար անհրաժեշտ է օգտագործել ողջ ներուժը, քանի որ գործող իշխանության շարունակության դեպքում Հայաստանը և հայ հասարակությունը հինգ տարվա ընթացքում կկանգնեն անդառնալի փոփոխությունների առաջ։ Նրա խոսքով՝ ներկայիս քաղաքականությունը փոխում է հասարակության էությունը, և շարժումը պատրաստ է անել ամեն ինչ՝ երկիրը ազատելու ազգային և հասարակական սպառնալիքներից։


Նա կոշտ գնահատական տվեց նաև ԵԱՏՄ անդամակցության հարցում ռիսկեր ստեղծելու փորձերին՝ հայտարարելով, որ միայն հայրենիքի հանդեպ որևէ զգացում չունեցող մարդը կարող է նման քայլի գնալ։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է հանգեցնել հարյուր հազարավոր ընտանիքների սնանկացման։ Կարապետյանը ընդգծեց, որ իրական ինքնիշխանությունը հնարավոր է միայն բազմազան տնտեսական գործընկերների միջոցով և կոչ արեց ակտիվորեն գործընկերներ որոնել Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարը արտասահմանյան այցերից պետք է վերադառնա հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրերով, մինչդեռ ներկայիս կառավարիչը նույնիսկ մեկ միլիոն դոլարի պայմանագիր չի կարող բերել։


 Տնտեսական ծրագրի առանցքային դրույթներից մեկը նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է ստեղծել մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղ՝ վերաարդյունաբերականացման միջոցով։ Նա նշեց, որ այսօր երկիրը ապրում է վարկերի, արտերկրից փոխանցումների և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ կայուն զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և արտահանմանը միտված ոլորտներ։ Նրա խոսքով՝ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ յոթ միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար, որը փոխհատուցվում է պարտքով և փոխանցումներով։


 Կարապետյանը հիշեցրեց նավթամթերքների ներմուծման մեծ ծավալների մասին և խոսեց Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագրի մասին, որը կկարողանա հում նավթ ներմուծել ավելի էժան և վերամշակել տեղում՝ տարեկան շուրջ կես միլիարդ դոլարի շրջանառությամբ։ Նա նաև անդրադարձավ գազի ներմուծմանը՝ առաջարկելով Իրանի հետ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» խոշոր համակարգի զարգացում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման միջոցով, ինչը կարող է Հայաստանին բերել տարեկան մոտ հինգ հարյուր միլիոն դոլարի եկամուտ։


 Վերաարդյունաբերականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հարցում նա կարևորեց Չինաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ չինական արտադրության գործարանների դեպքում ֆինանսավորման մեծ մասը կարող է ապահովվել հենց Չինաստանի կողմից, իսկ պետությունը կներդնի նվազագույն միջոցներ՝ փոխարենը ստանալով հարկային եկամուտներ։ Նոր աշխատատեղերի ստեղծման երկրորդ կարևոր քայլը, ըստ նրա, փոքր բիզնեսի ազատումն է շրջանառության հարկից մինչև միջին բիզնես դառնալը, ինչը թույլ կտա տարեկան ստեղծել երկուսից երեք հազար նոր ձեռնարկություն։


Գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնած և արդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցություն դարձած «Մեր ձևով» շարժումն այս օրերին ակտիվորեն ներկայացնում է իր ծրագրերն ու ապագայի տեսլականը հանրությանը։ Հանրային և քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Փաստ-ի հետ զրույցում ընդգծեց, որ թեև դեռ ամբողջությամբ չի ուսումնասիրել ծրագրերը, դրանց հիմնական շեշտադրումները դրական ազդակներ են հաղորդում։


 ««Մեր Ձևովի» ծրագրի հիմնական առանցքը այս պահին դեռ տնտեսական քաղաքականությունն է և դրա համար շատ թիրախային ընտրվում են ուղղություններ, ինչը շատ կարևոր է, որովհետև սոցիալական վիճակը երկրում գնալով դառնում է ուղղակի ծայրահեղ։ Եթե իրենք կարողանան ճիշտ ձևով, թիրախային լուծել կամ առաջադրել լուծումներ, որովհետև լուծելու համար իշխանություն պետք է ունենալ, խնդիրների, որոնք մեր տնտեսության մեջ այսպես ասած արգելակներ են և ճիշտ ու գրագետ քաղաքականության բացակայության պայմաններում մնում են չլուծված, կարծում եմ, դա ընտրական մեծ բոնուս կտա իրենց։ Եվ փոքր, և միջին բիզնեսը, և գյուղացիական տնտեսությունը, և աջակցությունը ֆերմերներին ներկայացված են իրենց ծրագրում։ Նրանց տնտեսական քաղաքականության մշակմանը, ինչպես տեսանք շնորհանդեսի ժամանակ, մասնակցել է նաև Հրանտ Բագրատյանը, որն իմ գնահատմամբ մեր լավագույն մասնագետներից մեկն է և շատ լավ զգում է, թե այսօրվա Հայաստանի պայմաններում տնտեսության որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել։ Ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդը մնա հայրենիքում, գյուղացին մնա իր հողին կպած և չլքի իր տունը։ Այսօրինակ հարցերի ճիշտ և թիրախային լուծումները չափազանց կարևոր են, և դատելով ներկայացված ծրագրից, հատկապես գյուղատնտեսության ու փոքր և միջին բիզնեսի հատվածում, դրանց իրականացումը կարող է էական փոփոխություն բերել Հայաստանի տնտեսական դաշտում»,֊նշեց Զոհրաբյանը։

Предатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»