Ավակովը պատմել է կառավարությունը գլխավորելու Սաակաշվիլիի առաջարկի մասին
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «Зеркало недели» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է, որ Միխայիլ Սաակաշվիլին իրեն առաջարկել է գլխավորել կառավարությունը: Ավակովի խոսքով՝ Օդեսայի նահանգապետն ըստ էության նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար դարձել է ընդդիմություն: ՆԳՆ ղեկավարը տեղեկացրել է, ոÖ € Սաակաշվիլիի ուղղությամբ ջրով լի բաժակը նետելու դեպքից մի քանի օր անց Սաակաշվիլին իրեն առաջարկել է վարչապետի պաշտոնը: «Եկ պայմանավորվենք: Դու եղիր վարչապետ, իսկ ես՝ առաջին փոխվարչապետ…Չէ՞ որ դու ամենահաջողակ նախարարն ես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլիի խոսքերն է մեջբերել Ավակովը:
Փետրվարի սկզբներին Սաակաշվիլին Արսենի Յացենյուկի կառավարությունն անվանել էր «կոռուպցիայի որջ և բարեփոխումների գերեզման» ու հայտարարել, որ փետրվարի 16-ին սպասում է կառավարության հրաժարականը, երբ կներկայացվի գործադիրի հաշվետվությունը:
«Ռեյտինգ» սոցիլոգիական խմբի անցկացրած հարցման արդյունքներով՝ Յացենյուկի հրաժարականը պաշտպանում է Ուկրաինայի հասարակության գրեթե 70 տոկոսը, իսկ նրա աշխատանքը դրական է գնահատել միայն 8 տոկոսը: Համաձայն այդ հարցման՝ երկրում ամենահեղինակավոր քաղաքական գործիչը Միխայիլ Սաակաշվիլին է:



