Ереван, 22.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Էջմիածնից դուրս՝ ե՞րբ, որտե՞ղ և ինչո՞ւ են անցկացվել Եպիսկոպոսաց ժողովներ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը Եպիսկոպոսաց հերթական ժողովը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում անցկացնելն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արտերկրում է հրավիրել հերթական ժողովը՝ հաշվի առնելով եկեղեցու նկատմաբ իշխանության կողմից իրականացվող  բռնաճնշումները։ 

Կաթողիկոսի այս որոշմանը իշխանությունը, բնականաբար, քննադատաբար մոտեցավ։ Սա, ըստ ՔՊ-ականների, անընդունելի քայլ է, չնայած, առաջին դեպքը չէ, որ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս է անցկացվում։

MediaHub-ը զրուցել է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հետ, ով ներկայացրել է, թե էլ երբ են Եպիսկոպոսաց ժողովներ անցկացվել Հայաստանից դուրս։

«Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող և շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ փաստագրությանը։

Պատմական իրողություններից  առաջինն այն է, որ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել։
Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է ոչ թե Էջմիածնում, այլ՝ Աշտիշատում (354 թ․)՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Այդ ժողովում են սահմանվել Հայ Եկեղեցու սոցիալական և կարգապահական կարևորագույն սկզբունքները։

444 թ․ Շահապիվանի ժողովը, 506 թ․ Դվինի առաջին ժողովը, 554 թ․ Դվինի երկրորդ ժողովը, 609/610 թթ․ Դվինի երրորդ ժողովը՝ բոլորը գումարվել են քաղաքական և վարչական կենտրոններում, ոչ թե Էջմիածնում։ Եվ դա ոչ թե պատահականություն էր, այլ՝ ժամանակի տրամաբանություն։
Եթե ընդունենք այն թեզը, որ ժողովը պետք է գումարվի միայն Մայր Աթոռում, ապա ստիպված կլինենք կասկածի տակ դնել հենց այն ժողովները, որոնցով ձևավորվել է Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը»,- ներկայացրեց Հեթում քահանա Թարվերդյանը։


Պատմական երկրորդ իրողությունն, ըստ հոգևորականի, այն է, որ ժողովների աշխարհագրությունը միշտ պայմանավորված է եղել իրավիճակով։

«633 թ․ Կարինի ժողովը, 726 թ․ Մանազկերտի ժողովը, 768 թ․ Պարտավի ժողովը, 862 թ․ Շիրակավանի ժողովը գումարվել են տվյալ ժամանակի քաղաքական և անվտանգային պայմաններից ելնելով։

1179 թ․ Հռոմկլայի ժողովը, որը համարվում է միջնադարյան Հայ Եկեղեցու ամենակարևոր ժողովներից մեկը, տեղի է ունեցել Կիլիկիայում, ոչ միայն Էջմիածնից դուրս, այլև Հայաստանի աշխարհագրական սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ մեկը երբեք չի վիճարկել դրա կանոնական ուժը»,- նշեց քահանան։ 

Տեր հայրը  պամում է, որ 1956 թ․ մարտի 5-8-ը Եպիսկոպոսաց ժողովը գումարվել է Կահիրեում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով։ Ժողովի արձանագրությունները պահպանված են և պաշտոնական են։ Ժողովը գումարվել է Սփյուռքում՝ պայմանավորված Խորհրդային Հայաստանի պայմաններով և եկեղեցու գործունեության սահմանափակումներով։

«2016 թ․ Եպիսկոպոսաց ժողովներ են գումարվել Ստեփանակերտում և Նյու Յորքում։ Երկու դեպքում էլ գործ ունենք նույն տրամաբանության հետ՝ անվտանգություն, ազատ քննարկում, համահայկական ընդգրկում։

2026 թ․ փետրվարի 16–19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը տեղավորվում է հենց այս պատմական շղթայի մեջ։ Հայաստանում վերջին շրջանում արձանագրված եկեղեցականների նկատմամբ ճնշումները, կալանավորումները և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգները պաշտոնապես արձանագրված փաստեր են դեռևս 2025 թ․ դեկտեմբերից։
Այս պայմաններում ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը։

Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը՝ պայմանավորված ժամանակի իրողություններով»,- ամփոփեց խոսքը Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

За пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистовГорис: выдача гуманитарной помощи арцахским беженцам продолжается«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»В Сюникской области стартовала выдача гуманитарной помощи арцахским беженцамКто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»