«Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»
ОБЩЕСТВО«Փաստ»-ի տեղեկություններով՝ հունվարի 25-ին, ժամը 13-ին, Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն տեղի կունենա քայլերթ՝ «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ» խորագրով։
Մեր տեղեկություններով՝ երթը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժերից մեկը։ Քայլերթի նպատակն է հանրային արձագանք ձևավորել այն քաղաքական և գաղափարական օրակարգի դեմ, որը, կազմակերպիչների համոզմամբ, խեղաթյուրում է ազգային հիշողությունը և զոհվածների հանդեպ վերաբերմունքը։
Երթի ուղղությունը դեպի Եռաբլուր խորհրդանշական է և դիտարկվում է որպես ուղերձ՝ ընդդեմ իշխանության կողմից առաջ մղվող ձևական ու կեղծ նարատիվների։ Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կարող է դառնալ ավելի լայն հասարակական գործընթացի սկիզբ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



