«4 ամիս առանց քեզ». հոր սպանությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վալոդյա Գրիգորյանի ողբերգական սպանությունից անցել է արդեն չորս ամիս։ Կորստի ցավը շարունակում է խոր հետք թողնել ընտանիքի կյանքում, իսկ ժամանակը չի կարող մեղմել այն դատարկությունը, որ թողել է սիրելի հոր բացակայությունը։
Այս օրերին քաղաքապետի դուստրը կատարել է հուզիչ գրառում՝ անդրադառնալով իր հորը և ընտանիքի ապրած անասելի ցավին։
«Աշխարհի բոլոր բառերն էլ գրեմ, բոլոր հնարավոր և անհնարին նախադասությունները կազմեմ, մեկ է չեմ կարողանա բացատրել այն ցավը, որի միջով անցնում է մեր ընտանիքը, Պապ… Մեր սերն ու կարոտը սահման չունի։ Գիտեմ, որ Աստծո կողքին ես և մշտապես պահապան ես լինելու Մամային, Սյուզիին, Լյովին, Տոմային ու Ինձ»։ Այս խոսքերը լի են անսահման կարոտով, ցավով ու սիրով՝ արտացոլելով դստեր ապրումները, հոր կորստի ծանր իրականությունը սրտում։
Չորս ամիս անց էլ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը շարունակում է ապրել իր ընտանիքի սրտերում։
Հետևեք մեզ՝ այստեղ



