Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 25-ին, ժամը 18:18-ին Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին բախվել են «Scania» մակնիշի ավտոբուսը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ վեջինիս վարորդն արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



