Կարճաժամկետ սննդակարգը վարսակի հիման վրա բարելավում է խոլեստերինի մակարդակը եւ մետաբոլիզմը. Nature Communications
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, ցույց է տվել, որ կարճաժամկետ սննդակարգը վարսակի հիման վրա կարող է նկատելիորեն բարելավել «վատ» խոլեստերինի մակարդակը եւ մետաբոլիկ առողջության այլ մարկերները մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդկանց մոտ՝ ավելորդ քաշի, զարկերակային բարձր ճնշման եւ նյութափոխանակության խանգարման համադրմամբ, ներառյալ շաքարի եւ ճարպերի բարձր պարունակությունն արյան մեջ։
Փորձի շրջանակում մասնակիցները գրեթե բացառապես վարսակ են օգտագործել երկու օրվա ընթացքում. օրական երեք անգամ նրանց տրվել է 300 գրամ ջրով եփած վարսակի շիլա եւ թույլատրվել է ուտել միայն փոքր քանակությամբ մրգեր կամ բանջարեղեն: Ընդհանուր կալորիականությունը կազմել է նրանց սովորական կալորիականության մոտ կեսը: Վերահսկիչ խումբը նույնպես հետեւել է ցածր կալորիականությամբ դիետայի, սակայն վարսակը բացառվել է:
Վարսակի շիլայով դիետայի հետեւորդների մոտ նկատվել է «վատ» խոլեստերինի մակարդակի նվազում մոտ 10 տոկոսով՝ վերահսկիչ խմբի համեմատ, ինչը նշանակալի բարելավում է, թեեւ ոչ այնքան արդյունավետ, որքան ժամանակակից որոշ դեղամիջոցներ: Մասնակիցները նաեւ կորցրել են միջինը 2 կիլոգրամ (4.4 ֆունտ) մարմնի քաշ, եւ նրանց արյան ճնշումը փոքր-ինչ նվազել է։
Գործողության մեխանիզմը հետաքրքիր է թվում. գիտնականները նշել են, որ վարսակի շիլան նպաստել է աղքներում որոշակի մանրէների աճին, որոնք վարսակը քայքայելիս արտադրել են ֆենոլային մետաբոլիտներ, դրանք նպաստավոր ազդեցություն են ունեցել լիպիդային նյութափոխանակության վրա։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բետա-գլյուկանը՝ վարսակի բջջանյութը, կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակը (ազդելով միկրոբիոմի եւ լեղաթթուների նյութափոխանակության վրա)։
Ազդեցությունը պահպանվել է առնվազն վեց շաբաթ երկօրյա միջամտությունից հետո, ինչը ենթադրում է, որ կարճաժամկետ «վարսակի շիլայով» դիետաները, եթե պարբերաբար կրկնվեն, կարող են լինել հաճելի եւ լավ միջոց՝ խոլեստերինի նորմալ մակարդակը պահպանելու եւ դիաբետի ռիսկը նվազեցնելու համար։
Հեղինակները նշել են, որ արդյունքները հատկապես կարեւոր են մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդկանց համար, որոնց մոտ LDL-խոլեստերինի եւ մարմնի զանգվածի բարձր մակարդակը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



