Մահացել է Ռոբերտ Նազարյանը
ОБЩЕСТВОՄեր տեղեկություններով՝ մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 18։00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Ռոբերտ Նազարյանը 70 տարեկան էր։
Ռոբերտ Նազարյանի կենսագրությունը
1978-1986 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատ՝ վարպետից մինչև տնօրեն։
1986-1987 թթ. - Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։
1987-1988 թթ. - Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ։
1988-1990 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն։
1990-1997 թթ. - Երևանի քաղխորհրդի գործկոմում՝ վարչության պետ, նախագահի տեղակալ։
1997-2000 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
2000 թ. փետրվարից մայիս - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
2000 թ. մայիսից 2001թ. հունվար - ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ։
2001 թ. հունվարից 2003 թ. հունիս - Երևանի քաղաքապետ։
2003 թ. մայիսի 25-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում գլխավորել է «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
2003 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
2008 թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով։
2013 թ. հուլիսի 1-ին վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով։



