Գվարդիոլան թվարկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ առաջիկա հանդիպմանը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թվարկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ առաջիկա հանդիպմանը։
Իսպանացի մասնագետը հաստատել է, որ թիմը մոտենում է վճռորոշ խաղին կադրային լուրջ խնդիրներով։ City Report-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլան մասնավորապես նշել է․
«Գիտեմ, որ Մարկ Գեհին, Անտուան Սեմենյոն և Ռոդրին չեն կարողանա խաղալ։ Պատրաստ չեն լինի նաև Նիկո Գոնսալեսը, Սավիոն և Ջոն Սթոունսը։ Ցուցակը բավականին երկար է։
Հուսով եմ՝ մեր երկրպագուները, գիտակցելով, որ մենք դեռ լավագույն ութնյակում չենք, մեզ ուժ կտան՝ փորձելու հասնել այդ նպատակին»։
Գվարդիոլան ընդգծել է, որ թեև այս պահին ոչ բոլոր հանգամանքներն են կախված «Մանչեսթեր Սիթիից», սակայն լավագույն ութնյակում հայտնվելու հույսերը պահպանելու համար հաղթանակը պարտադիր պայման է։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Գալաթասարայ» հանդիպումը կկայանա հունվարի 28-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:00-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



