Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա. Կոբախիձե
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր, երբ աշխարհը վերագնահատում է առևտրային ուղիները, մեր երկիրը դառնում է տարածաշրջանային կայունության և լոգիստիկայի կենտրոն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ։
«Մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումները կարևոր են այս գործընթացի համար։ Արտահանման և ներմուծման ցուցանիշների աճի հետ մեկտեղ, Վրաստանը հաջողությամբ ներդրել է Եվրոպական Միության հետ համատեղելի համակարգչային տարանցիկ համակարգ։ Այս համակարգը՝ մեկ հայտարարագրով և մեկ երաշխիքով, ապահովում է ապրանքների անխափան տեղաշարժը Եվրոպական Միության և Կոնվենցիային մասնակցող 39 երկրի շրջանակներում։ Ավելին, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա, որը տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն է», - նշել է վարչապետը։
Հետևեք մեզ՝ այստեղ



