Զելենսկին հաստատել է այս շաբաթ նոր եռակողմ հանդիպումը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան պատրաստվում է նոր եռակողմ բանակցությունների «այս շաբաթ»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցկացվելիք հանդիպման մասին նշել է իր թելեգրամյան գրառման մեջ՝ հայտարարելով ուկրաինական պատվիրակության զեկույցի մասին Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի սկսվելուց ի վեր Աբու Դաբիում հունվարի 23-24-ին տեղի ունեցած առաջին եռակողմ բանակցությունների մասին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հայտարարել էր, որ նույն ձևաչափով նոր հանդիպումը տեղի կունենա «հաջորդ շաբաթ»։ Նա հավելել է, որ ճշգրիտ ամսաթիվ չի նշանակվել։ ԱՄՆ հատուկ բանագանց Սթիվ Ուիթքոֆը, որը ղեկավարում է բանակցություններին ամերիկյան պատվիրակությունը, ևս նմանատիպ ժամանակացույց է նշել։
Ավելի վաղ Reuters-ը և Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, նշել էին կոնկրետ ամսաթիվ՝ կիրակի, փետրվարի 1-ը։ Երեք կողմերից ոչ մեկը դեռևս չի հաստատել ամսաթիվը։
Հետևեք մեզ՝ այստեղ



