ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը։ Հենց դրանով են տեղափոխվել արտաքսվածները։ ՀՀ ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունը, բայց չի նշել նրանց թիվը։
«Հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ», - ասել են նախարարությունից։
Այլ մանրամասներ չեն տրամադրել։
Նախնական տվյալով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան, այստեղից էլ մեկնել է Ուզբեկստան, ավելի քան 40 արտաքսված անձի է տեղափոխել նաև այդ երկիր։
Հետևեք մեզ՝ այստեղ



