Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել
СПОРТԻրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող «Խազարի Գավաթ»-ի խաղարկության երկրորդ տուրում հաղթանակներ են տոնել Հովհաննես Գաբուզյանը եւ Սարգիս Մկրտչյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկու տուրերից հետո Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 2 միավոր և 7 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարեն Գրիգորյանն այս տուրում իր պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, իսկ Հովհաննես Հակոբյանը պարտություն է կրել:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 67 շախմատիստ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Գրիգորյանն ու Գաբուզյանը մրցաշարում վարկանիշով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



