14-ամյա դահուկորդը մահացու հարված է հասցրել լեռնադահուկային հանգստավայրում հանգստացող տղամարդուն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
14-ամյա դահուկորդը մահացու հարված է հասցրել եվրոպական լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հանգստացող տղամարդու, հայտնում է The Sun-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին Ավստրիայի Շմիտենհյոե լեռան լանջերին: 14-ամյա իռլանդացի տղան, որը դահուկներով սահում էր, մեծ արագությամբ բախվել է 49-ամյա զբոսաշրջիկի: Երիտասարդը բախումից անմիջապես հետո փախել է դեպքի վայրից, իսկ տուժածը մահացել է:
Ոստիկանությունը անմիջապես որոնումներ է սկսել դեռահասին, որի փախուստին, ըստ ականատեսների, հավանաբար նպաստել է նրա մայրը։ Սակայն երիտասարդը շուտով ներկայացել է ոստիկանական բաժանմունք։ Նրա մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք։ Ներկայումս հետաքննություն է ընթանում նրա մահվան հանգամանքների պարզման համար։
Այս տարվա սկզբին Ալպերում ձնահոսքի հետևանքով զոհվել է ութ դահուկորդ։ Նրանցից երեքը դուրս են մնացել մրցուղուց Պոնգաու շրջանում՝ Զալցբուրգի մոտ։ Եվս երկուսը ծանր վիրավորվել են։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



