Կինը ողջ-ողջ այրել է քնած ամուսնուն
ОБЩЕСТВОՍարսափելի դեպք է տեղի ունեցել Բուրիաթիայում։ Տեղի բնակչուհին ողջ-ողջ այրել է ամուսնուն։ Ինչպես պարզվել է, տանը հրդեհ է բռնկվել, կինը թեթեւ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ասել է, որ դստերը փրկելիս է այրվածքներ ստացել։ Փրկարարները կրակը մարելուց հետո հայտնաբերել են 28-ամյա տղամարդու դի։ Սակայն ոստիկանները քննություն անցկացնելիս պարզել են, որ հրդեհը պատահականություն չի եղել։
Պարզվել է, կինը սպասել է, մինչեւ 28-ամյա ամուսինը քնի, ապա նրա վրա բենզին է լցրել ու այրել։ Ապա փորձել է ներկայացնել, իբր պատահաբար է տունն այրվել եւ ինքն ու դուստրը հազիվ են փրկվել։ Ոստիկանությունում նա խոստովանել է իր մեղքը։ Հարեւանները պատմել են, որ ամուսինները հաճախ էին վիճում։ Նրանք միասին ապրել են 10 տարի։ Կինը ձերբակալված է։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



