Հայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան
ПОЛИТИКА«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի շնորհավորանքը Հայոց բանակի 34-րդ տարեդարձի առթիվ.
«Մենք մեր հայրենիքի զինվորներն ենք, և մեր պարտքն է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու Հայաստանի հզորացումը
Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը՝ այն օրը, երբ մենք պատվում ենք մեր հերոսներին և հայ ժողովրդի կամքն է շարունակել պայքարել՝ ապրելու անկախ, ուժեղ և բարեկեցիկ Հայաստանում։
Քաջությունն ու պարտքի զգացումը մեր ազգային ինքնության մասն են։
Հայոց բանակը պետք է լինի ոչ միայն հզոր, այլև ժամանակակից, տեխնոլոգիապես առավելագույնս մարտունակ։ Դա ոչ թե ցանկություն է, այլ՝ պետության գոյության և ապագայի հարցը։
Հայաստանի անվտանգությունը մեր գլխավոր ազգային առաջնահերթությունն է։ Այդ անվտանգության վրա են խարխսված տնտեսությունը, դիվանագիտությունը, միջազգային կշիռը և մեր պետության կարողությունը՝ հանդես գալու որպես սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ միջազգային հարաբերություններում։ Այնտեղ, որտեղ ուժ չկա՝ չկա հարգանք։
Այնտեղ, որտեղ պաշտպանություն չկա՝ չկա ապագա։
Հայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով։ Հայաստանի պետականությունը և զարգացումը անհնար են առանց ուժի, իսկ այդ ուժը պետք է լինի ինստիտուցիոնալ և ռազմավարական։
Մեր հերոսների քաջությունը ուղենիշ է ապագա սերունդների համար։ Նրանց օրինակը մեր պարտքն է՝ կառուցելու ուժեղ, հարգված և հաղթական Հայաստան։
Ես միշտ եղել եմ Հայոց բանակի կողքին, կա՛մ և կլինեմ։ Եվ մեր ընդհանուր խնդիրն է՝ հասնել հաղթանակների, ոչ թե արդարացումների։
Փա՛ռք Հայոց բանակին։
Փա՛ռք նահատակված հերոսներին։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը»։
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
5
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP



