«Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Խոլուդին»
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2025/26 մրցաշրջանի 19-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ-Խոլուդի» հետ։ Հանդիպումը կայացավ Ալ-Ռասի «Ալ-Հազեմ» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 3։0։
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հյուրերին հաջողվեց հաշիվը բացել ընդմիջումից անմիջապես հետո. 47-րդ րոպեին աչքի ընկավ «Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին խփեց իր կարիերայի 961-րդ գոլը։ Ընդամենը 6 րոպե անց պաշտպան Մոհամեդ Սիմականը կրկնապատկեց թիմի առավելությունը։
72-րդ րոպեին տանտերերի վիճակն ավելի բարդացավ՝ խաղադաշտից հեռացվեց հարձակվող Հատան Բահեբրին։ Մնալով մեծամասնության մեջ՝ «Ալ-Նասրը» խաղավարտին ևս մեկ գոլ խփեց․ 87-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կինգսլի Կոմանը։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» վաստակեց 43 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում (18 խաղ)։ «Ալ-Խոլուդը» 15 միավորով 14-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ փետրվարի 2-ին, «Ալ-Նասրը» արտագնա խաղում կմրցի «Ալ-Ռիյադի» հետ, իսկ «Ալ-Խոլուդը» մեկ օր անց կընդունի «Դամակին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



