Կհաղթեի երկուսին էլ՝ միաժամանակ. Ծառուկյանի համարձակ հայտարարությունը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, իր կարծիքն է հայտնել UFC 324 մրցաշարի շրջանակում կայացած Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի մենամարտի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մենամարտն ավարտվել է ամերիկացի Գեյջիի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։
Ախալքալաքցի մարզիկը հայտարարել է, որ ի զորու կլիներ հաղթել երկուսին էլ նույն երեկոյի ընթացքում։
«Հաճույք էի ստանում ամեն անգամ, երբ Գեյջին հարվածում էր նրան։ Փիմբլեթը թույլ մարտիկ է, նա արժանի չէր այնտեղ գտնվելուն, ուստի ուրախ էի նրա պարտության համար։
Ես կհաղթեի և՛ Ջասթինին, և՛ Փեդիին մեկ երեկոյում, նույնիսկ՝ «երկուսը մեկի դեմ» ձևաչափով։ Գեյջիին կհաղթեի վնասվածքի, իսկ Փիմբլեթին՝ երիտասարդ և անփորձ լինելուս պատճառով։
Ջասթինը լավ մարտիկ է, բայց հոգնեց արդեն երկրորդ ռաունդում։ Նա նոկդաունի ենթարկեց Փիմբլեթին, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը, քանի որ այդ պահին արդեն ուժասպառ էր եղել», — Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը։
Armsport
Հետևեք մեզ՝ այստեղ



