Խոշոր հրդեհ՝ Երևանում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային ինչ-որ տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5, թիվ 11, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք դրա հետևանքով տուժածներ կան՝ պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ



