Միհրան Հարությունյանի հաղթական վերադարձը MMA (ֆոտո, վիդեո)
СПОРТՌիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը երկարատեւ դադարից հետո առաջին հաղթանակը տարավ խառը մենամարտերում:
Լոս Անջելեսում անցկացված UpNextFighting 30 մրցաշարում 66,5 կգ քաշային կարգում Հարությունյան մենամարտեց ամերիկացի Շեյն Տորեսի եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Մենամարտը կանգնեցվեց 4-րդ ռաունդում:
«Շատ բարդ մենամարտ էր: Մրցակիցս բավականին ուժեղ էր: Ինձ այս հաղթանակը բարդ տրվեց, քանի որ ես երկար ժամանակ չէի մենամարտել, չէի մարզվում, ոչինչ չէի անում, մարզում էի երեխաներին: Որոշեցի վերադառնալ եւ նորից պայքարել: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ իմ թիմին, մարզիկներին, իմ մենեջերին՝ մենամարտի հնարավորություն տալու համար»,- հաղթանակից հետո ասաց Միհրան Հարությունյանը:
Օլիմպիական փոխչեմպիոնն օկտագոնում հաղթանակը նշեց 1-ամյա որդու հետ:
Հարությունյանը օկտագոնից բացակայում է8 շուրջ 2 տարի։ Նախորդ մենամարտը տեղի է8 ունեցել 2023 թ. օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում, որտեղ օլիմպիական փոխչեմպիոնը ժամանակից շուտ առաջին ռաունդում հաղթել է8 ԱՄՆ ներկայացնող «Տարզան» մականունով 40-ամյա Դավիդ Դուգլասը։
Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:
MMA մարտիկը ներկայացնում է ամերիկյան UpNextFighting (UNF) ընկերությունը։



