Եղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (02.02-06.02.2026թ.)
Երևան քաղաքում՝
Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի փետրվարի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.0°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 25.1°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.8°C
Հետևեք մեզ՝ այստեղ



