Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվում են նրանց ընդունել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի՝ մեկին Մալաթիա-Սեբաստիա, մյուսին էլ՝ Արաբկիր վարչական շրջաններից անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն արդեն 40 րոպե է հրաժարվում են բուժառուներին ընդունել։
Այս պահին հիվանդանոցի բակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները շարունակում են Հիպոկրատին իրենց տված երդումը պահել, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնից ոչ մի բժիշկ, անգամ հերթապահ պատասխանատու բժիշկները չեն բարեհաճում ժամանել և խնդիրը գոնե քննարկել, թե ի վերջո բուժառուներին կընդունեն հիվանդանոց, թե կմնան բաց երկնքի տակ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն տեղում անվտանգության մի աշխատակից հետևում էր շտապօգնության բժիշկների աշխատանքին ու հեռախոսով հավանաբար վերադասին տեղեկություն էր հայտնում։
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու շտապօգնությունը այդ դեպքում այլ բժշկական կենտրոններ չի տեղափոխում այդ երկու բուժառուններին, շտապօգնության բժիշկը հայտնեց, որ նրանց համար նախատեսված է «Արմենիա» բժշկական կենտրոնը, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնից այդպես էլ միչև այժմ ոչ մի դրական արձագանք։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պետք է մտահոգի այս խնդիրը, քանի որ երեկ նույնպես SHAMSHYAN.com-ը ահազանգ էր ստացել, որ նույն բժշկական կենտրոնում նորից հրաժարվել են բուժառուին ընդունել և այս հարցը պետք է վերջնականապես լուծվի։ Նման աշխատաոճը որը ցուցաբերվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի կողմից՝ բացասական գնահատանքի է արժանանում հասարակություն կողմից։
Հետևեք մեզ՝ այստեղ



