Բռնություն իրականացրած և հայհոյանքներ hնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են, հայտնել են ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում մի տղամարդու։ Ըստ լրագրողի՝ խոշտանգվածը ենթադրյալ հանցագործի հարազատն է եղել։ «Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց»,– գրել էր Բադոյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



