Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացուն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 1-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 05։35-ի սահմաններում իր ընկերոջ, ՌԴ քաղաքացի Եվգենիի հետ գտնվել են Վարդանանց փողոցում գտնվող «Գադյուկա» բարում, որտեղ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել իրենց հասցեին և ծեծի են ենթարկել Եվգենիին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Գ․-ն, 25-ամյա Հովսեփ Ս․-ն, 24-ամյա Վանիկ Կ․-ն, 24-ամյա Ազատ Գ․-ն և 25-ամյա Պարույր Ե․-ն։ Վերջինը նույն օրը հայտնաբերվել և իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Մարաշի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



