Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության ուժերի շտաբի պետ հետ քննարկվել է Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Հետևեք մեզ՝ այստեղ



