Այժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ են հանձնել։
Ալիևն իր ելույթում նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը «6 ամիս է՝ խաղաղության մեջ են»:
«Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա առանձնահատուկ զգացողություն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո վերջին վեց ամիսները եղել են գործընկերության, համագործակցության և երկարաժամկետ ու կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի ամիսներ»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, թե իրենք վերացրել են Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները։
«Նաև սկսեցինք նավթամթերք արտահանել Հայաստան։ Այլ կերպ ասած, վերջին վեց ամիսների ընթացքում մենք համագործակցություն ենք հաստատել։ Այժմ մենք ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները։ Այսօր առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ, և մենք քննարկեցինք հաջորդ քայլերը»,- ասել է Ալիևը։
Հետևեք մեզ՝ այստեղ



