Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան
БЛОГՔանի օր է ԿԳՄՍ-ն փորձում է դուրս գալ ձախողված Անգլերենի քննության տակից։ Ամեն օր մի բան հորինելով, ծնողների հարցումներին լղոզված պատասխաններ տալով փորձում են շտկել իրավիճակը։
Սկզբում հայտարարեցին, որ կրկին քննություն կանցկացնեն նրանց համար ում թեստը սխալ էր։ Հետո դիմորդները բողոքեցին, որ իրենք էլ չեն կենտրոնացել աղմուկի ու իրարանցման պատճառով։ Հիմա էլ բոլորի համար են դրել քննություն, բայց պահպանելու են այն գնահատականը, որը ստացել են հունվարի 31-ի քննությանը։ Եթե դիմորդը ցածր ստանա, կհաշվեն նախորդ բարձր գնահատականը։
Մի խոսքով՝ տուն-տունիկ կամ տուդա-սյուդա։
ԳԹԿ-ն 30 տարի կազմում է թեստեր, բայց պարզունակ անգլերենի թեստ կազմել չկարողացավ։ Ու այս կազմակերպչական թիմով ակադեմիական քաղաք են կառուցում։
Դուք պատկերացնու՞մ եք, այդ քաղաքը ինչպես են կառուցելու։ Միլիոններ պահանջող քաղաքը այս մարդիկ են կառուցում։ Գու՞ցե թեստ գրել սովորեք։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



