Հռոմի պապը գովաբանել է Փաշինյանին և Ալիևին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդկային եղբայրության միջազգային օրվա և «Զայեդ» մրցանակի հանձնման կապակցությամբ հղած իր ուղերձում Լևոն XIV Պապը եղբայրությունն անվանել է հրատապ անհրաժեշտություն, որն ավելի զորեղ է, քան հակամարտությունները, տարաձայնություններն ու լարվածությունը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։
«Դիմելով անմիջապես մրցանակի դափնեկիրներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Զարկա Յաֆթալիին և պաղեստինյան «Տաավոն» կազմակերպությանը՝ Լևոն Պապը նրանց անվանել է «հույսի սերմանողներ մի աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն»։
«Նրանք ցույց են տվել, որ նույնիսկ ամենախորը արմատներ ունեցող տարաձայնությունները կարելի է հաղթահարել կոնկրետ գործողություններով: Նրանց աշխատանքը վկայում է այն համոզմունքի մասին, որ եղբայրության լույսը կարող է հաղթանակել եղբայրասպանության խավարի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



