Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հեռացվել է Co-60 բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հաջողությամբ ղեկավարել և իրականացրել է օգտագործումից հանված Co-60 բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուրի անվտանգ հեռացումը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից։
ՄՌԱԳ Կենտրոնի մասնագետները իրականացրել են աշխատանքների ամբողջական պլանավորումը, համակարգումը, ճառագայթային անվտանգության վերահսկումը, կարգավորող պահանջների կատարումն ու և փաստաթղթավորումը։
Օգտագործումից հանված Co-60 հեռաթերապիայի գլխիկը ապամոնտաժվել և փաթեթավորվել է՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը։ Այնուհետև ուժեղացված ֆիզիկական պաշտպանության պայմաններում ռադիոատիվ աղբյուրը տեղափոխվել է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ, որտեղ տեղակայվել է երկարաժամկետ պահպանման համար։ Աշխատանքների ընթացքում իրականացված ճառագայթային վերահսկողությունը հաստատել է, որ շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել, իսկ մասնագիտական ճառագայթային դոզաները մնացել են թույլատրելի սահմաններից զգալիորեն ցածր։
Գործողությունն իրականացվել է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորող մարմնի, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-, ՀՀ ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի Ճառագայթային անվտանգության գրասենյակի գործընկերների սերտ համագործակցությամբ։
Գործողության հաջող իրականացումը ևս մեկ անգամ հաստատում է Կենտրոնի առանցքային դերը Հայաստանում միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման գործում՝ նպաստելով ռադիոակտիվ աղբյուրների անվտանգ և ապահով կառավարման միջոցով հնարավոր վտանգների նվազեցմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



