Ալվես. Գվարդիոլան ֆուտբոլային Էյնշտեյն է
СПОРТ«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը համոզված է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», հաջողությունների է հասնելու Անգլիայում:
-Գաղտնիքն այն է, որ Գվարդիոլան յուրաքանչյուր երևույթի տարբեր կողմերից է նայում: Նա ֆուտբոլային Էյնշտեյն է: Գվարդիոլան շատ է սիրում փոփոխություններ: Նա սիրում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ հնարավոր է հեղափոխություն կատարել: Չեմ կասկածում, որ Գվարդիոլան հաջողությունների է հասնելու: Նա ցանկանալու է նվաճել բոլոր տիտղոսները, իսկ Անգլիայում դա գնահատում են: Անգլիայի Պրեմիեր լիգան իդեալական տարբերակ է նրա համար,-Ալվեսի խոսքը մեջբերված է «The Times»-ից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



