Թուրքիայում 30 քուրդ զինյալ է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական Ջիզրե շրջանում երեկ իրականացված ռազմական գործողության հետևանքով 30 քուրդ զինյալ է սպանվել։
Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, սպանվածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անդամներ են։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջիզրեի 7 տարբեր շենքերում իրականացված գործողությունից հետո հայտնաբերվել են 30 զինյալների դիեր։
Կան նաև ձերբակալվածներ։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
Վերջին շրջանում մարտերը թուրք ուժայինների ու քուրդ զինյալների միջև շարունակվում են։ Երկու կողմերից էլ զոհերի ու վիրավորների մասին է հաղորդվում։
Նշվում է, որ վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում 654 քուրդ զինյալ է սպանվել։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



