Ձյուն, բուք․ դժվարանցանելի ճանապարհներ կան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։
Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ճանապարհային դեպարտամենտ
Հետևեք մեզ՝ այստեղ



