Հարբած ծեծկռտուք. Իրար հարվածել են բռունցքներով, ծաղկամանով ու շշով
ОБЩЕСТВОՓետրվարի 11-ին, ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, քերծվածքներ, հարբած վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Արթուր Ժ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, 41-ամյա Գեւորգ Թ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, վերջինս ձեռքերով եւ ծաղկամանով հարվածել է Արթուր Ժ.-ի դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Գեւորգ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Արթուր Ժ.-ն ծաղկամանով եւ ապակյա շշով հարվածել է իր դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



