Ереван, 19.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկային համակարգի բարդությունը, անկանխատեսելիությունը, չափազանց ծանր վարչարարական բեռը, բյուրոկրատիայի տարածվածությունը և հարկային բեռի անընդունելի աճը անուղղակիորեն կամ ուղղակիորեն բացասական ազդեցություն են ունենում ինչպես առանձին քաղաքացիների և ընտանիքների կենսամակարդակի, գնողունակության և սոցիալական անվտանգության վրա, այնպես էլ բիզնես միջավայրի, ձեռնարարական ակտիվության, տնտեսական աճի պոտենցիալի, աշխատատեղերի ստեղծման և ընդհանուր տնտեսական կլիմայի վրա:

Հարկային վարչարարությունը, որը պետք է լիներ թափանցիկ, պարզ, կանխատեսելի, արդար և մատչելի բոլոր հարկ վճարողների համար՝ անկախ նրանց սոցիալական դիրքից, տնտեսական ներուժից կամ քաղաքական կապերից, Հայաստանում դարձել է բարդ, անհասկանալի, հաճախ կամայական, ժամանակատար և ռեսուրսատար գործընթաց։ Վարչարարության գործընթացը պահանջում է զգալի ժամանակ, ջանք, մասնագիտական գիտելիքներ և հաճախ նաև հատուկ խորհրդատուների, հաշվապահների և իրավաբանների ներգրավում՝ պարզապես հարկային պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու և հարկային մարմինների հետ հարաբերություններում խնդիրներից խուսափելու համար:

Բյուրոկրատիան, որը ներառում է ավելորդ, ձևական, անարդյունավետ և հաճախ անիմաստ վարչարարական ընթացակարգերի, փաստաթղթերի, համաձայնագրերի, լիցենզավորումների և այլ պահանջների ամբողջությունը, Հայաստանի հարկային համակարգում հասել է այնպիսի մակարդակի, որ այն դարձել է ոչ միայն անհարմարություն, այլ իրական խոչընդոտ տնտեսական զարգացման, ձեռներեցության խթանման և բիզնես միջավայրի բարելավման համար: Հարկ վճարողները, լինեն դրանք սովորական քաղաքացիներ, ովքեր ունեն անշարժ գույք կամ տրանսպորտային միջոցներ, թե փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք փորձում են գործել իրավական դաշտում և կատարել իրենց հարկային պարտավորությունները, բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք ներառում են հարկային օրենսդրության մշտական և հաճախ անկանխատեսելի փոփոխությունները, որոնք չեն տալիս երկարաժամկետ պլանավորման հնարավորություն և ստեղծում են իրավական անորոշություն, քանի որ հարկային մարմինների պաշտոնյաների մեկնաբանությունները և որոշումները կարող են տարբերվել ընդհանուր տրամաբանությունից։ Իսկ այս ամենը պայմաններ է ստեղծում մշտական սթրեսի և անվստահության խորացման համար, երբ մեծանում է ընդհանուր անարդարության և անհավասարության զգացումը, երբ մեծ և ազդեցիկ բիզնեսները գտնում են եղանակներ հարկերից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու, մինչդեռ փոքր բիզնեսները և սովորական քաղաքացիները կրում են ամբողջ հարկային բեռը:

Մյուս կողմից էլ՝ այսպիսի իրավիճակը պայմաններ է ստեղծում բիզնես միջավայրի վատթարացման համար, քանի որ բարդ, անկանխատեսելի և ծանրաբեռնող հարկային համակարգը հանդիսանում է լուրջ խոչընդոտ ձեռներեցության համար։ Բիզնեսները՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք չունեն մեծ ռեսուրսներ մասնագիտացված հաշվապահների և իրավաբանների համար, բախվում են անհաղթահարելի դժվարությունների, երբ փորձում են հասկանալ և կատարել իրենց հարկային պարտավորությունները։ Այսպիսի պայմաններում պոտենցիալ շատ ձեռներեցներ հրաժարվում են բիզնես սկսելուց կամ գրանցելուց, գործող բիզնեսները փակվում են կամ անցնում են ստվերային տնտեսություն, և ընդհանուր տնտեսական ակտիվությունը նվազում է:

Մյուս լուրջ հետևանքը կապված է ներդրումային գրավչության նվազման հետ, քանի որ արտաքին և ներքին ներդրողները, որոնք գնահատում են երկրում ներդրումների իրականացման ռիսկերը և հնարավորությունները, շատ մեծ կարևորություն են տալիս հարկային համակարգի կայունությանը, թափանցիկությանը, արդարությանը և կանխատեսելիությանը։ Եվ երբ նրանք տեսնում են, որ Հայաստանում հարկային օրենսդրությունը մշտապես փոխվում է, հարկային բեռն անընդհատ աճում է, հարկային վարչարարությունը բարդ և անթափանցիկ է, իսկ գույքային իրավունքների պաշտպանությունը թույլ է, որոշում են չներդնել կամ դուրս հանել իրենց ներդրումները և փնտրել ավելի կայուն և կանխատեսելի միջավայր այլ երկրներում:

Հաջորդ իրողությունը կապված է բիզնեսների շահութաբերության և մրցունակության նվազման հետ, քանի որ հարկային բեռի աճը նվազեցնում է ձեռնարկությունների զուտ շահույթը, սահմանափակում է նրանց ներդրումային կարողությունները արտադրության ընդլայնման, արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման և աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար և հայկական արտադրանքը դարձնում է ավելի թանկ և պակաս մրցունակ միջազգային շուկաներում։

Երբ տնտեսությունում հարկային բեռը դառնում է չափազանց ծանր, իսկ հարկային վարչարարությունը չափազանց բարդ, բիզնեսները և անհատները փնտրում են եղանակներ հարկերից խուսափելու՝ թաքցնելով իրենց եկամուտները, չգրանցելով իրենց գործարքները, աշխատելով կանխիկ գումարով առանց փաստաթղթերի։ Եվ դա ազդում է պետական հարկային եկամուտների հավաքագրման վրա, ստեղծում է անարդար մրցակցության միջավայր իրենց պարտավորությունների և դրանցից խուսափողների միջև:

Հարկային բեռի ծանրացման գործընթացից անմասն չեն մնում նաև սովորական քաղաքացիները։ Օրինակ՝ լուրջ խնդիր է գույքահարկի կտրուկ և անսպասելի աճը, որը տեղի է ունենում գույքի հարկային գնահատման արժեքի էական բարձրացման հետևանքով։ Իսկ սա շոկային կարող է լինել հազարավոր քաղաքացիների համար, ովքեր հանկարծ հայտնաբերում են, որ իրենց անշարժ գույքի՝ բնակարանների, տների, հողամասերի համար վճարվելիք տարեկան հարկը բազմապատկվել է՝ առանց որևէ նախազգուշացման, հիմնավորման կամ բացատրության: Հատկապես ծանր իրավիճակում կարող են հայտնվել այն քաղաքացիները, ովքեր ժառանգել են անշարժ գույք, ովքեր ապրում են հնացած շենքերում կամ ունեն հողամասեր, որոնք չեն օգտագործվում կամ չեն ստեղծում եկամուտ, ովքեր ապրում են սոցիալական նպաստներով կամ մնացել են թոշակի հույսին, և ովքեր հայտնաբերել են, որ գույքահարկի նոր գումարը կազմում է իրենց տարեկան եկամտի զգալի մասը, և որ իրենք պարզապես ֆիզիկապես անկարող են վճարել այդ հարկը առանց գույքը վաճառելու կամ այլ ծայրահեղ միջոցների դիմելու:

Ընդհանուր առմամբ, հարկերի ավելացումը կարող է ազդեցություն ունենալ նաև սոցիալական ոլորտի վրա՝ հանգեցնելով սովորական քաղաքացիների գնողունակության նվազմանը և աղքատացմանը, քանի որ երբ հարկերն աճում են՝ առանց եկամուտների համապատասխան աճի, մարդիկ ստիպված են նվազեցնել իրենց ծախսերը հիմնական ապրանքների և ծառայությունների վրա, ինչպիսիք են սնունդը, հագուստը, կրթությունը, առողջապահությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с Юнибанком