TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա. Փաշինյանը՝ փոխադարձության մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8–ին, դա քաղաքական հռչակագիր էր, քաղաքական հանդիպում, քաղաքական բանակցություններ, բայց ինչքան օգոստոսի 8–ից հեռանում ենք և ինչքան քաղաքական նպատակները իրագործվում են, այնքան տեղի է ունենում տրասֆորմացիա դեպի տնտեսություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Նույնն էլ այստեղ է։ Քաղաքական հռչակագիրը հրավիրում է տնտեսական ուշադրություն։ Երբ տնտեսական հարաբերությունների տեսակարար կշիռը սկսում է ավելին լինել, քան քաղաքականինը, դա նշանակում է, որ քաղաքական հայտարարությունը հասել է իր նպատակին, իրագործվում է։
Մենք Վենսի հետ երեկ չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, ինչը նշանակում է, որ օրակարգում չկա այդպիսի հարց։ Իհարկե, կան հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք բնականաբար քննարկվել են»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ TRIPP ծրագրի շրջանակներում արդյոք ՀՀ քաղաքացիները ևս Ադրբեջանի տարածքով անցնելիս չեն հանդիպելու ադրբեջանցիների, Փաշինյանն ասաց. «Մենք TRIPP–ը պետք է ընկալենք, որպես ներդրումային ծրագիր։ Դա օգոստոսի 8–ին էր քաղաքական հռչակագրի, հիմա այն վեր է ածվել ներդրումային ծրագրի, որտեղ ԱՄՆ–ն առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Մենք Front Office և Back office–ը պետք է ընկալենք ներդրողի ցանկությունը և ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ և գրավիչ ծառայություններ, որ հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից։ Front Office–ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինի ԱԲ, գերժամանակակից սարքավորումներ։
TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա, հետևաբար, ես չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է լինելու։ Երկու երկրներում էլ սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջության, իրավազորության շրջանակներում։ Փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային ուղիների, հաղորդակցության հասանելիություն»։
Հետևեք մեզ՝ այստեղ



