27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող տարբերակներից մեկը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովը փետրվարի 11-ին կայացած նիստի ընթացքում քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է մի շարք նախագծեր և համաձայնագրեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ բուժծառայության դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Այն կարտացոլվի նաև ArMed համակարգում, ՀԴՄ-ում կարտացոլվի նաև ArMed-ի համապատասխան գրանցման կոդը:
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը:
Հետևեք մեզ՝ այստեղ



