Քաղաքական գործիչները և նրանց երկրորդ կեսը
ЛАЙФ1in.am-ը գրում է .
Փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի օրը՝ սիրահարների օրը: TASS-ը ներկայացնում է քաղաքական գործիչների և նրանց երկրորդ կեսի լուսանկարները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամուսնացած է քիմիկ, պրոֆեսոր Յոախիմ Զաուերի հետ (Մերկել ազգանունը պահպանել է առաջին ամուսնությունից): Մերկելն ինքը չունի երեխաներ: Յոախիմ Զաուերն առաջին ամուսնությունից երկու որդի ունի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կինը Սամանտա Շեֆիլդն է: Ընտանիքում չորս երեխա է ծնվել: Ավագ որդին տառապում էր էպիլեպսիայով և մահացել է յոթ տարեկան հասակում:

ԱՄՆ նախագահի կինը Միշել Օբաման է: Նրանք երկու դուստր ունեն՝ Մալիա Էնն ու Նատաշան, որին անվանակոչել են Ալեքսանդր Պուշկինի կնոջ՝ Նատալյա Գոնչարովայի անունով:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կինը Սվետլանա Մեդվեդևան է: Նրանք ունեն մեկ որդի:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի կինը Անեզյե Լանդինին է: Նրանք երեք զավակ ունեն:

ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ինն ամուսնացած է Կիմ Իր Սենի հետ: Նրանք մեկ դուստր ունեն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ անունը Մեհրիբան է: Նրանք երկու դուստր ունեն:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքացիական ամուսնություն է գրանցել Պերիսթեր Բազիանոյի հետ: Նրանք երկու որդի ունեն:

Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիքոլիչի կնոջ անունը Դրագիցա է: Նրանք երկու որդի ունեն:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ քաղաքական գործիչ Սիլյա Ֆլորեսը 10 տարով մեծ է ամուսնուց:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին 2014թ. ամուսնացել է դերասանուհի և նկարչուհի Մաքե Չիչուայի հետ: Նախկին ամուսնություններից նրանցից ամեն մեկը մեկ դուստր ունի:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կինը երգչուհի Փեն Լիյուանն է:

Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեկոբ Զուման չորս կին ունի՝ Սիզաքելե Քումալոն, Նոմփումելելո Նթուլին, Թոբեքո Սթեյսին և Բոնգի Նգեմա-Զուման(նկարում): Նախագահը 21 զավակ ունի:




