Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայացած խաղում (4:1) թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի բացակայությունը։
«Մբապեն արդեն տևական ժամանակ է՝ ֆիզիկական անհարմարություն է զգում։ Նա հսկայական ջանքեր է գործադրում ամեն անգամ, երբ դուրս է գալիս խաղադաշտ։
Այս պահին մենք որոշեցինք նրան խնայել և ռիսկի չդիմել՝ հաշվի առնելով երեքշաբթի կայանալիք «Բենֆիկայի» դեմ հանդիպումը։ Կարծում եմ՝ Կիլիանը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Բենֆիկայի» դեմ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում As-ը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 24 տուրից հետո «Արքայական ակումբը» վաստակել է 60 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք մեզ՝ այստեղ



