Թուրքիայի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել քրդերի դիրքերի ուղղությամբ. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի զինված ուժերը փետրվարի 14-ին կրակ են բացել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքերի վրա` ի պատասխան նրանց կողմից Թուրքիայի տարածքի ռմբակոծության:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արդյունքում զոհվել է քրդական ինքնապաշտպանական ջոկատի երկու մարտիկ:
Նախօրեին թուրքական զինուժը Մինխեն ավիաբազայում կրակ է բացել քրդերի ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա բնորոշել է Թուրքիայի անվտանգության դեմ քրդերի քայլերի համարժեք պատասխան և կուսակցության անդամներից պահանջել է հեռանալ Հալեպից հյուսիս ընկած իրենց դիրքերից, ինչը մերժել է քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:
NTV հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով, Թուրքիայի զինված ուժերը շարունակելու են պատասխանել քրդական կրակոցներին:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



