Գվարդիոլան կհեռացվի, եթե «Բավարիան» չհաղթահարի «Յուվենտուսի» արգելքը
СПОРТՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռացվի պաշտոնից, եթե թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթահարել Թուրինի «Յուվենտուսի» արգելքը, գրում է express.co.uk-ը:
Գերմանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է, որ կատալոնացի մասնագետն ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի կարեւորագույն փուլից առաջ շտապեցին հայտարարել համաձայնության եւ ամռանը պայմանագիր կնքելու մասին:
Հայտնի է, որ ամռանը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը պետք է ստանձնի իտալացի Կարլո Անչելոտին, որը կարող է ավելի շուտ անցնել պարտականությունների կատարմանը:
«Յուվենտուս» - «Բավարիա» հանդիպումը փետրվարի 23-ին է, պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Մյունխենում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



