ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. Մարկո Ռուբիո
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գոհ են Սիրիայում իրադարձությունների ընթացքից՝ չնայած խնդիրներին և քրդական փոքրամասնության խմբերի հետ բանակցություններին, հայտնում է AFP-ն։
«Կային մի քանի օրեր, որոնք շատ տագնապալի էին, բայց մեզ դուր է գալիս զարգացումների ուղղությունը,- Բրատիսլավայում գտնվելիս ասել է Ռուբիոն։- Պետք է շարունակենք նույն ոգով։ Ունենք լավ պայմանավորվածություններ»։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ այժմ անհրաժեշտ է համաձայնագիր կնքել Սիրիայի իշխանությունների և քրդական փոքրամասնության միջև, ինչը, ըստ նրա, «հեշտ չի լինի»։
Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել են Հալեպի քրդաբնակ Շեյխ Մասուդ և Աշրաֆիա թաղամասերը։ Այնուհետև նրանք բավականին արագ ստիպել են քրդական ուժերին նահանջել Դեյր Հաֆիրից։
Ավելի ուշ Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ ձեռք է բերել համապարփակ համաձայնություն, որը ներառում է կրակի դադարեցում և SDF-ի փուլային ռազմական ու վարչական ինտեգրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



